Էդերսոնը ստացել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահի մրցանակը։
Լավագույն մրցանակի համար պայքարում «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահն առաջ է անցել Տիբո Կուրտուայից («Ռեալ», Բելգիա) և Յասին Բունուից («Սևիլիա»/«Ալ-Հիլալ», Մարոկկո)։
2022 թվականի լավագույն դարպասապահի մրցանակը ստացել էր «Ասթոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի խաղացող Էմիլիանո Մարտինեսը։