«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլային մրցանակաբաշխությունը՝ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակից զրկվելուց հետո: Այս մասին հայտնում է D Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ Լիոնել Մեսսին այսօր չի մասնակցի ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակաբաշխությանը։ Արգենտինացին չի մեկնել Լոնդոն՝ գալա-համերգին, չնայած լավագույն խաղացողի անվանակարգում առաջադրված լինելուն: Հարկ է նշել, որ այս տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ մամուլում լուրեր են շրջանառվել, որ Էրլինգ Հոլանդը կարող է մրցանակը նվաճել Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հետ պայքարում։
Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի կունենա Լոնդոնում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Երեք խաղացողներ ընդգրկվել են 2023 թվականի լավագույն խաղացող մրցանակի շորթ-լիստում։ Խոսքը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացող Կիլիան Մբապեի մասին է: