Սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռենում»: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ֆուտբոլիստը կոնֆլիկտ էր ունեցել ֆրանսիական թիմի ղեկավարության հետ, որից հետո որոշել էր բաց թողնել մարզումները և վերադառնալ տուն՝ Լոնդոն։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա կիսապաշտպանը երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին, հերթական անգամ խնդրել է «Ռենի» ղեկավարությանը խզել պայմանագիրը, սակայն կտրականապես մերժում է ստացել։ Նշվում է, որ «Լիոնը» պատրաստ է պայմանագիր կնքել սերբ ֆուտբոլիստի հետ:
Մատիչը դարձել է «Ռենի» խաղացող օգոստոսին՝ տեղափոխվելով «Ռոմայից» 2,5 միլիոն եվրոյի դիմաց: