Իտալիայի հավաքականի նախկին վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին, ով այժմ հանդես է գալիս կանադական «Տորոնտոյում» մտադիր է վերադառնալ «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է «Տորոնտոյի» ներկայիս վիճակից և հետաքրքրված է Ա Սերիայի ակումբում խաղալով։ Վինգերի առաջնահերթությունը մնում է «Յուվենտուսը»:
Նշվում է, որ թուրինյան թիմը կենտրոնացած է այլ ձեռքբերումների վրա և դեռ չի կարող աշխատել Բերնարդեսկիի վերադարձի վրա: Գործարքը դժվար թե ավարտվի այս տարվա հունվարին։
Հիշեցնենք, որ Բերնարդեսկին «Յուվենտուսում» հանդես է եկել հինգ տարի (2017-ից 2022 թվականներին)։