Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Իթիհադում», կարող է տեղափոխվել «Չելսի»։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ակտիվորեն ուսումնասիրում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ։ «Արիստոկրատների» ղեկավարները չեն ցանկանում մեծ գումար ծախսել՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու համար: «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին իր հերթին, ամենայն հավանականությամբ, կմնա իր ներկայիս թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ «Չելսին» կարող է դիմել Սաուդյան Արաբիայի լիգայի աստղային հարձակվողներից մեկին՝ Կարիմ Բենզեմային («Ալ-Իթթիհադ») կամ Ռոբերտո Ֆիրմինոյին («Ալ-Ահլի») վարձակալելու տարբերակին։
Բենզեման անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Ալ Իթիհադին»: