Թուրքական «Անթալյասպոր» ֆուտբոլային ակումբի իսրայելցի հարձակվող Սագիվ Եհեզկելը հեռացվել է ակումբից «100 օր հոկտեմբերի 7-ից» գրության համար, որը նա ցուցադրել է «Տրաբզոնսպորի» դեմ խաղում գոլ խփելուց հետո։
Ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սագիվ Եհեզկելը գործել է մեր երկրի ազգային արժեքների դեմ՝ «Տրաբզոնսպորի» դեմ խաղում 68-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո ցուցադրելով դաստակի մակագրությունը:
Արդյունքում, խորհրդի որոշմամբ խաղացողը որակազրկվել է։ Մեր տնօրենների խորհուրդը երբեք չի հանդուրժի վարքագիծը, որը հակասում է մեր երկրի զգացմունքներին, նույնիսկ եթե դա հանգեցնի առաջնության կամ գավաթի վատ արդյունքի»:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, ակումբի երկրպագուները հավաքվել են ակումբի մարզադաշտում և վիրավորանքներ վանկարկել խաղացողի հասցեին: