Լուիս Էնրիկեն ուշադրություն չի դարձնում Կիլիան Մբապեի հնարավոր հեռանալու մասին լուրերին։
«Գիտե՞ք՝ քանի տարի եմ անցկացրել համաշխարհային ֆուտբոլի էլիտայում։ Որպես խաղացող՝ հինգ տարի «Ռեալում» և ութ տարի՝ «Բարսելոնայում»: Որպես մարզիչ վեց տարի՝ «Բարսելոնայում», «Ռոմայում» և «Սելտայում»։ Ես խաղացել եմ Խիխոնի «Սպորտինգում»:
Ես ծնվել եմ հանդերձարանում, իմ շուրջը երբեմն մեկնաբանություններ են լինում այս կամ այն անձի կողմից, խոսակցություններ ու սուտ լուրեր։ Ես այնքան սովոր եմ դրանց, որ ինձ չի հետաքրքրում»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը Amazon Prime Video-ին տված հարցազրույցում: