«Սալերնիտանայի» նախագահ Դանիլո Երվոլինոն քննադատել է մրցավար Լիվիո Մարինելիի աշխատանքը Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:2):
«Մենք ցանկանում ենք ամբողջությամբ փոխարինել այս բոլոր մրցավարներին: Այժմ անհրաժեշտություն է առաջացել բարձրաձայն պահանջել գլխավոր հանձնակատար Ջանլուկա Ռոկիի հրաժարականը։ Ձուկը գլխից է հոտում։։ Խոսքեր չունեմ նկարագրելու «Նապոլիի» հետ խաղում սկանդալային ու վիրավորական մրցավարությունը, դա նվաստացուցիչ է մեր ակումբի համար։ Նվանկվոյի հետ պայքարում կար 11 մետրանոց, իսկ Դեմմեն Չաունի նկատմամբ խախտեց կանոնները գոլից առաջ: Սրանք անհավանական սխալներ են։ Մենք ցանկանում ենք ոչ միայն հարգանք, այլ նաև արդարություն մեր և բոլոր մյուս թիմերի համար, որոնք պայքարում են Ա Սերիայում մնալու համար։ Այս թիմերը տուժում կիսապրոֆեսիոնալ մրցավարների ծիծաղելի սխալներից։
Մեզ պետք են պրոֆեսիոնալ մրցավարներ, որոնք կարող են կառավարել հանդիպումները։ Մրցավարներինրանք սկսում են վրեժ լուծել։ Պատմությունը կհիշի նրանց, որպես իտալական ֆուտբոլի վատագույն պաշտոնյաներ: Վստահ եմ, որ Իտալիայի մրցավարների ասոցիացիան շուտով հանդես կգա հայտարարությամբ, որում ասվում է, որ այս հանդիպման մրցավարությունն անբասիր էր։ Մենք ամբողջ կյանքում կհիշենք Լիվիո Մարինելլիին։ Մեզ ոչ ոք անգամ չզանգեց ներողություն խնդրելու համար։ Եթե լիգան մեզ կանչի այլ մրցաշարում խաղալու, ես լրջորեն կմտածեմ դրա մասին, քանի որ այս ֆուտբոլը հիվանդ է»,- Էրվոլինոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
20 հանդիպումից հետո «Սալերնիտանան» 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։