Իսպանիայի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթել է կատալոնական «Բարսելոնային»։
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար սա նրա 11-րդ տիտղոսն է մադրիդյան ակումբում։ Այս ցուցանիշով իտալացի մասնագետը հավասարվեց Զինեդին Զիդանին։
Իսկ ահա թիմի ղեկին անցկացրած խաղերի քանակով Անչելոտին (264 հանդիպում) շրջանցեց Զիդանին (263 հանդիպում)։ Մադրիդի «Ռեալի» ղեկին խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիրը Միգել Մունյոսն է (605 հանդիպում):
Կարլո Անչելոտին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է գլխավորել մադրիդյան ակումբը 2021 թվականին։