«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը։
Կատալոնացիները 1-4 հաշվով պարտվեցին մադրիդյան թիմին։
«Հիմա ես հիասթափված և տխուր եմ: Մենք խաղացինք մեր վատագույն խաղը։ Մենք հնարավորություն ունեինք կրճատելու տարբերությունը, սակայն 3-1 հաշիվը վատթարացրեց իրավիճակը։ Հերթական անգամ «Ռեալը» մեզ ոչնչացրեց իր հակագրոհներով։
Ներողություն եմ խնդրում երկրպագուներից։ Մենք ցույց տվեցինք մեր ամենավատ խաղը։ Մենք պետք է վերականգնվենք։ Ես արդեն շատ պարտություններ եմ ունեցել, և մենք կարողացանք դուրս գալ դրանից: «Բարսան կվերադառնա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։