Իտալական «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Տանգու Նյանզուի նկատմամբ, հայտնում էCorriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ռոսոներիները ծրագրում են վարձակալել 21-ամյա ֆուտբոլիստին՝ լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։
Տանգուն ՊՍԺ-ի սան է: Ֆրանսիական թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 13 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ 2020 թվականի ամռանը ֆրանսիացին տեղափոխվել է «Բավարիա», որի կազմում խաղացել մինչև 2022 թվականը։ Դրանից հետո Նյանզուն տեղափոխվել է «Սևիլիա»։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման։