Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթանակի հասավ «Սալերնիտանայի» նկատմամբ։
29-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Մինչև ընդմիջման գնալը Պոլիտանոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 96-ին Ռահմանին խփեց իր թիմի հաղթակնա գոլը։
Այս խաղից հետո «Նապոլին» 28 միավորով 9-րդն է։ «Սալերնիտանան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 12 միավորով։