«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբը դիտարկում է 28-ամյա ֆուտբոլիստին որպես պոտենցիալ ամառային տրանսֆեր, քանի որ ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, և նա, ամենայն հավանականությամբ, ազատ խաղացողի կարգավիճակ կունենա:
Մարսիալը հաջորդ ամսից կկարողանա պայմանագիր կնքել նոր ակումբի հետ, ինչի վրա էլ հույսը դնում է «Ինտերը» ։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև Մարսելի «Օլիմպիկը» և «Ֆեներբախչեն»:
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Մոնակոյից» 2015 թվականի սեպտեմբերին։ Տրանսֆերի գումարը կազմել է 60 միլիոն եվրո, Transfermarkt-ը ֆրանսիացուն գնահատում է 15 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Մարսիալը անցկացրել է 19 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։