«Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուշինը տեղափոխվել է «Տոտենհեմ», հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։
Ռումինիայի հավաքականի 21-ամյա պաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։ Նա «Տոտենհեմի» կազմում հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո՝ գումարած ևս 5 միլիոն բոնուսներ:
Հակառակ ուղղությամբ է տեղափոխվել է «Տոտենհեմի» պաշտպան Ջեդ Սփենսը։ Ջենովացիները 23-ամյա անգլիացուն վարձակալել են՝ լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
«Ջենոան» Դրագուշինին գնել է «Յուվենտուսից» նախորդ ամռանը: Մինչ այդ ֆուտբոլիստը թիմում հանդես է եկել վարձավճարով։ Նա «Ջենոայի» կազմում անցկացրել է 62 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։