«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը Մոուրինյուին կառաջարկի մեկ տարվա պայմանագիր՝ ավտոմատ երկարաձգման տարբերակով, եթե իտալական թիմը 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի։ ։
Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի հուլիսից: Պորտուգալացու գլխավորությամբ «գայլերը» դարձել են 2021/22 մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ 2022/23 մրցաշրջանում հասել են Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
«Ռոման» 19 տուրից հետո 29 միավորով 8-րդ տեղում է Իտալիայի Ա Սերիայում: