Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լացիոն» հյուրընկալել էր «Ռոմային»։ Հռոմը ներկայացնող թիմերի պայքարում հաղթեց «Լացիոն»։
Հանդիպման միակ գոլը 51-րդ րոպեին խփեց Մատիա Ձականին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
90+5-րդ րոպեին Պեդրոն հեռացվեց խաղադաշտից։ 5 րոպե անց հյուրերից կարմիր քարտ ստացան Սերդար Ազմունն ու Ջանլուկա Մանչինին։
Օրվա մյուս խաղում «Միլանն» ընդունել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին կեսի վերջնամասում տանտերերից հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուն։ 2 րոպե անց հյուրերից պատասխան գնդակը խփեց Տեն Կոպմեյներսը։
59-րդ րոպեին հոլանդացին դուբլի հեղինակ դարձավ՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Լացիոն» և «Ատալանտան» դուրս եկան կիսաեզրափակիչ։ «Ատալանտան» կմրցի «Ֆիորենտինայի» հետ, իսկ «Լացիոն» կխաղա «Յուվենտուս» — «Ֆրոզինոնե» զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։