Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 19-րդ տուրի «Տորինո» — «Նապոլի» (3-0) հանդիպման ժամանակ մարզադաշտում երկրպագուներին ասել է, որ պատրաստ է մրցաշրջանի վերջում գլխավորել «Նապոլին»։
«Դա հնարավոր է.․․ Բայց ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում CalcioNapoli24-ը։
Նշվում է, որ Կոնտեն կարող էր «Նապոլիի» մարզիչ դառնալ 2023 թվականի հոկտեմբերին, սակայն մրցաշրջանի կեսին հրաժարվել է գլխավորել թիմը։
Արդյունքում նոյեմբերին Ռուդի Գարսիան հեռացվեց աշխատանքից, իսկ նրա պաշտոնում նշանակվեց Վալտեր Մացարին։