«Ունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է դառնալ «Ջենոայի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողը հետաքրքրված է իտալական թիմ տեղափոխվելու տարբերակով։ Բոնուչին ցանկանում է մասնակցել Եվրո-2024-ին։
Իտալական ակումբի ղեկավարներն «Ունիոնի» հետ սկսել են բանակցությունները։
Բոնուչին «Ունիոն» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։