Ըստ Opta վիճակագրական պորտալի սուպերհամակարգչի տվյալների՝ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ֆավորիտն է։
Մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթին» սուպերհամակարգչի վարկածով ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ֆավորիտն է։ Անգլիական ակումբի` եվրոպական տիտղոսը պաշտպանելու շանսերը գնահատվում են 30,91%:
Ֆավորիտների ցուցակի երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որի շանսերը գնահատվում են 14,38%:
Երրորդ տեղում «Բավարիան» է՝ 13,59%, իսկ լավագույն քառյակը եզրափակում է «Ինտերը»՝ 10,01%։
Հիշեցնենք, որ փետրվարին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։