«Այնտրախտի» նախկին մարզիչ Օլիվեր Գլասները կարող է գլխավորել «Միլանը»: Այս մասին հայտնում է լրագրող Ռոնալդ Մորգանը։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Նշվում է, որ ավստրիացի մարզիչը մեծ հետաքրքրություն ունի միլանյան թիմի գլխավոր մարզիչ աշխատելու հարցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» ղեկավարները գոհ չեն Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի արդյունքներից։
17 տուրից հետո «ռոսոներիները» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ տեղը՝ վաստակելով 33 միավոր։