«Ինտերը» դիտարկում է չորս հարձակվողների՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար, հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Ակումբի դիտակետում են Անտոնի Մարսիալը (Մանչեսթեր Յունայթեդ), Լուիս Մուրիելը (Ատալանտա), Մեհդի Տարեմին (Պորտու) և Արմանդո Բրոյան (Չելսի):
Առաջին երեք ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են, ինչի պատճառով էլ «ներաձուրիները» ուշադրություն են դարձրել նրանց վրա։ Տեսականորեն այս խաղացողներից մեկին հունվարին կարող են ձեռք բերել ոչ թանկ գնով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարսիալը ձմռանը չի հեռանա թիմից։ Ինչ վերաբերում է Բրոյային, ապա նրան կարող են վարձակալել հունվարին։