«Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-5 շաբաթ, ասել է թիմի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն։
«Ռոմերոն հետազոտություն է անցել, որը ցույց է տվել, որ նա անհասանելի կլինի առաջիկա չորս կամ հինգ շաբաթների ընթացքում»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
ԱՊԼ 18-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 36 միավորով 4-րդն է։