«Նյուքասլը» մտադիր է որքան հնարավոր է շուտ բանակցություններ սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի վարձակալության շուրջ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակների» ղեկավարության այս ցանկությունը պայմանավորված է 28-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող շատ թիմերով։ Անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Էվերթոնը» և «Քրիսթալ Փելասը»:
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» անցած ամառ՝ 49 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում կիսապաշտպանը «քաղաքայինների» կազմում ինը կիսատ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։