Ա Սերիայի 17-րդ տուրի խաղում «Ինտերը» հաղթել էր «Լեչեին» (2-0): Հաղթանակը ոչ միայն թիմին բերեց ևս երեք միավոր, այլև թույլ տվեց նրանց ակումբային նոր ռեկորդ սահմանել։
Ցուցանիշը վերաբերում է անընդմեջ խաղերում խփած գոլերին։ Գոլ խփելով վերջին խաղում՝ «սև-կապույտները» 25-րդ անգամ անընդմեջ գոլ խփեցին Ա Սերիայի խաղում։
Այսպիսով, «Ինտերը» մեկ մարզչի գլխավորությամբ առաջին անգամ է 25 խաղում անընդմեջ գոլ խփում Ա Սերիայի շրջանակում։
Ներաձուրիները գլխավորում են Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։