Միլանի «Ինտերը» հետևում է շոտլանդական «Սելթիկի» կիսապաշտպան Մետ Օ’Ռեյլի ելույթներին այս մրցաշրջանում։
Daily Record Sport-ի տեղեկություններով՝ «ներաձուրիները» դիտարկում են 23-ամյա դանիացու տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։
Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ թիմից այս ձմեռ: Շոտլանդական ակումբը նույնպես չի ցանկանում բաժանվել իր առանցքային խաղացողներից մեկից այս մրցաշրջանում։
Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը 18 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև անգլիական ակումբները՝ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: