«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է PianetaMilan-ը։
Միլանցիների ղեկավարությունը ծրագրում է մոտ ապագայում բաժանվել ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիից։
Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորել է 2022 թվականի սեպտեմբերին։ Նրա հետ թիմն ակումբի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշար։
«Միլանն» այս պահին իր ակտիվում ունի 33 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։