«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն գոլային փոխանցումների քանակով լավագույնն է թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Գերմանացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում արդեն 8 անգամ օգնել է իր թիմակիցներին գրավել մրցակցի դարպասը։
Միանգամից 10 ֆուտբոլիստ այս մրցաշրջանում 7 գոլային փոխանցում է կատարել խաղընկերներին։

Այս ցանկում թերևս ամենաանսպասելի «հյուրը» «Հեյդենհեյմի» 24-ամյա կիսապաշտպան Յան-Նիկլաս Բեստեն է։ Գերմանացի ֆուտբոլիստը նաև 5 գոլ է խփել Բունդեսլիգայի այս մրցաշրջանում։ 5+7․․․ 12 արդյունավետ գործողություն Բունդեսլիգայի նորեկի կազմում, և դա միայն մրցաշրջանի առաջին հատվածում․․․ դա տպավորիչ է։ Ի դեպ՝ Բեստեն վերջերս դարձավ առաջին գերմանացի ֆուտբոլիստը 2008 թվականից ի վեր, ով երեք գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայի մեկ խաղում։
Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստների ցանկում է նաև պաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստ՝ Կիրան Տրիպյեն։ Բայց ստանդարտների մասնագետ Կիրանի խաղային որակներին և այսպիսի ցուցանիշներին արդեն վաղուց ենք սովոր, այնպես որ, նրա ներկայությունն այս ցանկում այնքան էլ անակնկալ չէ։
Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում․
Լերոյ Սանե (Բավարիա) — 8 գոլային փոխանցում
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Մարսել) — 7 գոլային փոխանցում
Վիկտոր Բոնյֆեյս (Բայեր) — 7 գոլային փոխանցում
Ֆլորիան Վիրց (Բայեր) — 7 գոլային փոխանցում
Յուլիան Բրանդ (Բորուսիա Դ․) — 7 գոլային փոխանցում
Չավի Սիմոնս (Լայպցիգ) — 7 գոլային փոխանցում
Յան-Նիկլաս Բեստե (Հեյդենհեյմ) — 7 գոլային փոխանցում
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Մարսել) — 7 գոլային փոխանցում
Նետո (Վուլվերհեմփթոն) — 7 գոլային փոխանցում
Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) — 7 գոլային փոխանցում
Կիրան Տրիպյե (Նյուքասլ) — 7 գոլային փոխանցում