«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի գործակալ Ռոբերտո Կալենդան խոսել է իտալական ակումբի հետ իր հաճախորդի նոր համաձայնագրի որոշ մանրամասների մասին։ Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, նիգերիացին երկարաձգել է պայմանագիրը «Նապոլիի» հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
«Պայմանագրում ներառված հրաժարագնի չափի հետ կապված կետ կա՞ր։ Չեմ կարող պատասխանել, պայմանագիրը գաղտնի է։
Առաջարկնե՞ր այլ ակումբներից հաջորդ ամառ։ «Նապոլիի» հետ մենք միշտ կքննարկենք ամեն ինչ, և միայն դրանից հետո համատեղ որոշում կկայացնենք։ Այո, անցյալ ամառ շատ առաջարկներ եղան թոփ-ակումբներից, բայց Վիկտորը որոշեց մնալ «Նապոլիում»»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Կալենդայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։