«Բոլոնյայի» հարձակվող Ջոշուա Ցիրկզին կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Այս մասին հաղորդում է Sport1-ը։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է «կարմիր սատանաների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Նշվում է, որ իտալական ակումբն իր հարձակվողին գնահատում է մոտավորապես 35-40 միլիոն եվրո, իսկ «Բոլոնյան» հնարավոր տրանսֆերային գումարի 50%-ը կփոխանցի «Բավարիային»՝ ֆուտբոլիստի նախկին ակումբին:
Ցիրկզին «Բոլոնյայում» հանդես է գալիս 2022 թվականից։