«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի ֆուտբոլիստների հետ հարաբերությունների մասին:
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք խաղացողների հետ, և դա ինձ թույլ է տալիս երբեմն ավելի ագրեսիվ և քննադատական լինել: Կարեկցանքը նրանց հանդեպ, ում մենք սիրում ենք, հնարավորություն է տալիս վիճել նրանց հետ և կրկին սիրել նրանց: Ինձ դուր է գալիս աշխատել նրանց հետ, և կարծում եմ, որ խաղացողներն էլ իրենց հերթին սիրում են աշխատել ինձ հետ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Roma Press-ը:
60-ամյա պորտուգալացին «Ռոման» գլխավորում է 2021 թվականի հուլիսից: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Կոնֆերանցիաների Լիգայում՝ եզրափակչում 1։0 հաշվով հաղթելով «Ֆեյենորդին»։ Մոուրինյոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
17 տուրից հետո «Ռոման» 28 միավորով Ա Սերիայի վեցերորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Ինտերը» (44 միավոր):