Չիլիի հավաքականի և Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» խաղացող, հայտնում է Almodrj-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն արդեն կապ է հաստատել խաղացողի հետ։
Այս մրցաշրջանում 35-ամյա Սանչեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Չիլիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: