«Միլանը» մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել թիմի գլխավոր մարզչին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլին, ամենայն հավանականությամբ, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո: Նրա փոխարեն ակումբի ղեկավարությունը նախատեսում է հրավիրել «Յուվենտուսի», «Չելսիի» և «Տոտենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեին։
Կոնտենի վերջին ակումբը եղել է «Տոտենհեմը», որտեղից նա հեռացել է 2023 թվականի մարտից։