Ինտերը մոտ է պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Սպասվում է, որ նոր համաձայնագիրը կգործի մինչև 2028 թվականը, սոցցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 4 միլիոն եվրո։
Դիմարկոն Ինտերի սան է։ Ընդհանուր առմամբ, միլանյան ակումբի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 119 խաղ, դարձել 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։