Ինտերի մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայի 17-րդ տուրի խաղում Լեչեի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0).
«Այսօր մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում և շատ պահեր ստեղծեցինք: Երկրորդ խաղակեսի սկզբում «Լեչեն» գրոհում էր, բայց երկրորդ գոլից հետո մենք լավ վերահսկում էինք խաղը:
Կարևոր էր հաղթանակ տանելը։ Ես շատ գոհ եմ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Ինտերը» (44 միավոր) Ա Սերիայի աղյուսակում առաջինն է, «Լեչեն» (20) 12-րդ տեղում է։