Բեռլինի «Ունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին շուտով կարող է վերադառնալ իտալական Ա Սերիայի թիմերից մեկը։Այս մասին հայտնում է Get Italian Football News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։ Նշվում է, որ ակումբները մոտ են վերջնական համաձայնության։
Հիշեցնենք, որ Բոնուչին «Ունիոն» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը բեռլինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկի նկատմամբ «Ռոմայի» հետաքրքրության մասին։