Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Նապոլիին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
66-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Մատեո Պոլիտանոն։
10 րոպե անց Լորենցո Պելեգրինին առաջ մղեց տանտերերին։ 86-րդ րոպեին «Նապոլին» մնաց 9 հոգով․ 2-րդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Վիկտոր Օսիմհենը։
90+6-րդ րոպեին «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն։
«Ռոման» 28 միավորով 6-րդ տեղում է։ «Նապոլին» 27 միավորով 7-րդն է։