Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» 1-0 հաշվով:
Տանտերերը խփեցին հաղթական գոլը խաղավերջում. գոլի հեղինակ դարձավ Ֆերգյուսոնը: «Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում յոթերորդ տեղում է:
«Բոլոնիան» (31) բարձրացել է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղ: Թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում՝ 3-ը Ա Սերիայում և մեկը գավաթային խաղում։
Այս տուրում «Տորինոն» և «Ուդինեզեն» ոչ-ոքի խաղացին՝ 1-1։