Իտալական «Նապոլին» հայտարարել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու մասին։
Ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել նեապոլիտանական ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նիգերիացի հարձակվողի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառը: Այժմ պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով։
Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի տվյալներով, գնահատվում է 110 միլիոն եվրո։