«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է 19-ամյա ֆրանսիացի պաշտպան Վիլի Կամբվալայի մասին, որն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր նորամուտը կնշի «կարմիր սատանաների» հիմնական կազմում Անգլիայի առաջնության՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում։
«Նա հանգիստ է և լավ տպավորություն թողեց մարզումների ժամանակ: Իհարկե, Վիլլին անփորձ է, և այսօր նրա համար կարևոր պահ կլինի։ Նա սպորտային է և սառնասիրտ՝ գնդակի հետ աշխատելիս: Այժմ Վիլլին հնարավորություն ունի ապացուցելու իր ուժերը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեն Հեգի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վեսթ Հեմի» հետ։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում։