«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Սուպերլիգայի ստեղծման գաղափարի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Սուպերլիգա՞ն: Ես ավանդապաշտ եմ, ինձ նույնիսկ դուր չի գալիս Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը։
Սուրբծննդյան ավելի լավ նվեր կլիներ, «Լացիոյի» վաստակած միավորները»,- Սարրիի խոսքն է մեջբերել լրագրող Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Եվրոպական միության դատարանը անօրինական է ճանաչել Սուպերլիգայում ակումբների մասնակցության արգելքը, որը սահմանել էին ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն: Սա նշանակում է, որ Սուպերլիգայի նման մրցաշարեր կարող են ստեղծվել եվրոպական օրենսդրության համաձայն: