Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ ակումբը մոտ է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն ավարտելուն։
«Կարող եմ հաստատել, որ մենք մոտ ենք համաձայնության Վիկտոր Օսիմենի հետ պայմանագրի երկարաձգման հարցում»,- լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է Դե Լաուրենտիսի խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter)։
Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։