«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հաստատել է, որ կիսապաշտպան Էլհիֆ Էլմասը կմիանա «Լայպցիգին»:
«Էլմասին վաճառեցինք, ամեն ինչ որոշված է։ Նա միշտ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, ուստի մենք որոշեցինք նրան բաց թողնել»,–ասել է ակումբի նախագահը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը կկազմի 25 մլն եվրո։