Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է հունվարին բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։
«Հունվարին մենք ձեռք կբերենք երեք նոր ֆուտբոլիստ՝ նոր կենտրոնական պաշտպանի, աջ պաշտպանի, որը կփոխարինի Դի Լորենցոյին և նոր կիսապաշտպանի:
Միգուցե երկու կիսապաշտպանի տրանսֆեր ձևակերպենք, կտեսնենք»,- դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Այս պահին Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 16 խաղից հետո «Նապոլին» 27 միավորով վեցերորդ տեղում է։