Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ասել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ինտերի» հետ դիմակայությունը հնարավոր է ձանձրալի լինի երկրպագուների համար․
«Մարդիկ, ովքեր դիտում են այս հանդիպումները, կարող են մի փոքր ձանձրանալ:
Սա մրցակցություն կլինի երկու ուժեղ թիմերի միջև, որոնք հավասար են ներուժով և լավ են խաղում առանց գնդակի:
Սրանք հիանալի հանդիպումներ կլինեն մեզ համար, բայց հանդիսատեսի համար, միգուցե, մի փոքր ավելի ձանձրալի լինեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Inter Xtra-ն։