Իտալիայի հավաքականի մարզիչ Լուչիանո Սպալետին ասել է, որ չնայած թիմի համար վերջին դժվարություններին, իր սաներն իրենց առջև առավելագույն նպատակ են դրել՝ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։
2021 թվականին Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով Անգլիային։
«Մենք դուրս եկանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, և մենք՝ որպես տիտղոսակիրներ, պարտավոր ենք մեր առջև դնել ամենահավակնոտ նպատակները։
Դուք հարցնում եք, թե ինչի մասին էի երազում մանկուց: Ես այսպես կպատասխանեմ՝ իմ մանկության երազանքներն իրականանում են»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։