Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կարող է շարունակել «Ալ Իթիհադում»։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է Ալաբային վճարել 20 մլն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Ինքը՝ պաշտպանը, չի ցանկանում հեռանալ «Ռեալից»՝ ցանկանալով խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում։
Բացի այդ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Ալաբային համարում է թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Այս մրցաշրջանում պաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Ալաբայի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման տեղափոխվեց «Ալ-Իթիհադ»։