Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցներից այս մրցաշրջանի խմբային փուլում ամենաշատ գումարը վաստակել է Մադրիդի «Ռեալը»։
Ինչպես հաղորդում է As-ը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում մադրիդյան ակումբի եկամուտը կազմել է 80 մլն եվրո, որից 15,6 մլն-ը նախատեսված է միայն խմբային փուլին մասնակցելու համար։
«Ռեալը» հաղթել է խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներում. յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբը ստանում է 2,8 միլիոն եվրո մրցանակային գումար (ընդհանուր 16,8 միլիոն): Փլեյ-օֆֆ դուրս գալու համար «Ռեալը» վաստակել է ևս 9,8 միլիոն եվրո։ Ակումբը կստանա ևս 36,4 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով, որոնք հիմնված են Չեմպիոնների լիգայում ակումբի վերջին 10 տարվա արդյունքների վրա։
Եկամուտով երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է (76,6 մլն եվրո), երրորդը՝ «Մանչեսթեր Սիթին» (76,5 մլն եվրո):
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 10 լավագույն ակումբներն ըստ եկամուտների.
1. Ռեալ Մադրիդ – 80 միլիոն եվրո
2. Բավարիա — 76,64 մլն
3. Մանչեսթեր Սիթի – 76,48 մլն
4. Բարսելոնա – 71,53 մլն
5. Ատլետիկո Մադրիդ — 71,11 մլն
6. ՊՍԺ – 63,89 մլն
7. Պորտու – 63,57 մլն
8. Դորտմունդի Բորուսիա – 63,52 մլն
9. Արսենալ – 63,36 մլն
10. Նապոլի – 58,04 մլն