«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Անթվերպենից» կրած պարտությունը (2:3).
«Դա ծանր հանդիպում էր: Մրցակիցը հարձակման ժամանակ ագրեսիվ էր, իսկ պաշտպանությունում լավ էր գործում: Մենք այնքան էլ լավը չէինք: Իհարկե, ես մտահոգված եմ մեր խնդիրներով։ Թիմն այժմ խնդիրներ ունի, երկու անընդմեջ վատ արդյունք ունենք։ Հիմա իրավիճակը շտկելու ժամանակն է: Մրցակիցները հնարավորություններ են ստեղծում մեր դարպասի մոտ և սպառնում մեզ, մենք պետք է ավելի շատ գրոհենք։
Մենք հասանք նպատակին և հաղթեցինք խմբում, այժմ պետք է խմբային փուլի սկզբից ստացած դրական տպավորությունները տեղափոխել փլեյ-օֆֆ։ Պետք է ընդհատել անհաջող խաղերի շարքը; Վիճակահանության ժամանակ մենք լավ դիրքում կլինենք։»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի H խմբում 6 խաղից հետո 12 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։
Մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին։