Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում, H խմբի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս պարտվեց «Անտվերպենին» 2։3 հաշվով։ Չնայած պարտությանը, կատալոնական ակումբը գրավեց առաջին տեղը։
Խմբի մյուս խաղում «Պորտուն» 5։3 հաշվով հաղթեց «Շախտյորին» և 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ «Բարսելոնան» և «Պորտուն» կխաղանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
Դոնեցկի «Շախտյորը» գրավեց 3-րդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։ «Անթվերպենը» 3 միավորով զբաղեցրեց վերջին տեղը։