«Ինտերը», «Միլանը» և «Ռոման» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով:
Այս մասին հայտնում է Football Italia-ն։
«Միլանը» փոխարինող է փնտրում Օլիվյե Ժիրուին։ «Ռոմային» ևս մեկ հարձակվող է պետք այն պատճառով, որ Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Չելսի» կամ կտեղափոխվի այլ ակումբ: «Ինտերը» ֆրանսիացուն դիտարկում է միայն որպես հիմնական հարձակվողներին փոխարինող՝ ռոտացիայի համար։
Մարսիալի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ։